Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ ուժայինները սպանել են Ուսամա բեն Լադենի որդուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը տեղեկացրել է, որ ամերիկացի ուժայինները սպանել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին:
«Համզա բեն Լադենի կորուստը գրոհայիններին կզրկի իրենց առաջնորդներից մեկից և կվերացնի «խորհրդանշական կապը» նրա հոր հետ: Բացի այդ, ահաբեկչի չեզոքացումը կկանխի խմբավորման գործողությունները»,- մեկնաբանել են Սպիտակ տնից: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-49701722]BBC[/url]-ն։
Հիշեցնենք, որ Համզա բեն Լադենի հնարավոր սպանության մասին լուրը ԶԼՄ-ներում հայտնվել էր դեռևս ամռանը, սակայն այն ժամանակ Վաշինգտոնն այն պաշտոնապես չէր հաստատել: