4553 դիտում
23:55 25-04-2019
Ստեփանակերտում կկազմակերպվի «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերի 12-15-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը:
Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները/հայցորդները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների):
Գիտաժողովի ոլորտներն են՝
իրավագիտություն,
քաղաքագիտություն,
միջազգային հարաբերություններ,
պատմություն,
տնտեսագիտություն,
սոցիոլոգիա,
մանկավարժություն,
հոգեբանություն,
բանասիրություն և այլն:
Գիտաժողովի շրջանակներում քննարկվելիք թեմաներն են`
Պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը,
Հայաստան – Արցախ – Սփյուռք փոխհարաբերությունները և համահայկական հիմնախնդիրները,
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները,
Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը,
Ղարաբաղյան հակամարտության ծագումը և կարգավորման գործընթացը,
Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի իրավական պատասխանատվությունը,
Հետխորհրդային տարածաշրջանի ճանաչված և չճանաչված երկրների հասարակական-քաղաքական զարգացումներն ու հիմնախնդիրները,
Սահմանադրականության հաստատման հիմնախնդիրները ճանաչված և չճանաչված պետություններում,
Հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումը և իմաստավորումը:
Հոդվածը պետք է համապատասխանի նշված թեմաներից որևէ մեկին:
Գիտաժողովի լավագույն աշխատանքները տպագրվելու են ՀՀ ԲՈԿ–ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պարտադիր պետք է ուղարկել նաև` գիտական հոդվածը, գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար` սկանավորված տարբերակով):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի աջակիցներն են` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Վալլեքս գարդեն հոթել» ՓԲԸ-ն:
Գիտաժողովի տեղեկատվական գործընկերներն են` Արցախի հանրային հեռուստատեսությունը, Հայկական տեղեկատվական կենտրոնը, «Наша среда» online և «Արցախպրես» լրատվական գործակալությունները և «Ազատ Արցախ» հանրապետական թերթը:
Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական [url=https://artsakhlib.am/2019/04/15/english-international-scientific-conference/?fbclid=IwAR31YjwgIPKlu01bTpM67I1OWGz83rFvC9EGoIiQEE7fNYFztfg8NcV8tYQ]պահանջներն են[/url].
Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:
Էջի ֆորմատը՝ B5 (176*250 մմ), լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ:
Ծավալը՝ 7-20 էջ` ներառյալ ամփոփագրերը:
Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arian AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը:
Մեկ տող բաց թողնելով տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:
Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները:
Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր:
Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
Աղյուսակները պետք է համարակալվեն և ունենան վերնագրեր:
Դիագրամները, սխեմաները, գծագրերը և լուսանկարները պետք է լինեն հստակ, տպագրության համար պիտանի:
Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև բանալի բառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո:
Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերություններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը:
Անցնելով [url=https://artsakhlib.am/2019/04/15/english-international-scientific-conference/?fbclid=IwAR31YjwgIPKlu01bTpM67I1OWGz83rFvC9EGoIiQEE7fNYFztfg8NcV8tYQ]այս հղմամբ`[/url] կարող եք ծանոթանալ հոդվածի ձևավորման օրինակին:
Նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն քննարկվելու:
Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է ԱՆՎՃԱՐ: Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը:
[b]Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր նախագահ, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյան[/b]
Նմանատիպ նյութեր
2034 դիտում
21:19 12-09-2021
Հայոց պետականության անցյալը, ներկան և ապագան. միջազգային գիտաժողով Արցախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»