211652_close_icon
views-count2178 դիտում article-date 22:55 15-09-2019

Ավետիք Իշխանյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ս․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ հանդիպման ձևաչափն, այպես կոչված «Chatham House» տարբերակով է, այսինքն քննարկումը կրում է փակ բնույթ։ Այնպես որ, ես չէի անդրադառնա հանդիպմանը քննարկվող հարցերին, եթե արտահոսք չլիներ, և որոշ հարցեր համատեքստից կտրված, այսինքն՝ աղավաղված չներկայացվեին։ Այսպես, մասնակիցներից մեկը հարցրեց , թե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը չպե՞տք է պաշտպանի փոքրամասնությունների, մասնավորապես խոցելի խմբերի իրավունքները: Նիկոլ Փաշինյանի պատասխանի իմաստը հետևյալն էր․ «․․․մեր հասարակությունը դեռ պետք է հասկանա, թե ո՞վ է մարդը․․․», և օրինակ բերեց, թե հասարակության որոշ շերտեր այն դեռևս չեն պատկերացնում։ Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու հանդիպումն ավելի լայն չէր և թե ինչու էր այն փակ՝ համաձայն եմ»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր