211652_close_icon
views-count1935 դիտում article-date 20:15 27-12-2020

Միթե՞ դու էլ, հանուն քո ողորմելի պաշտոնի համաձայնվել ես հազարավոր զոհեր տալով Արցախի կորստի հետ. Ավետիք Իշխանյանը՝ Արմեն Գրիգորյանին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՈ՛Թ ՔԵԶ Հրապարակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս․Զասի նամակը ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Նամակով զգուշացվում էր սպասվելիք թուրք-ադրբեջանական հարձակման մասին և ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը Հայաստանին օժանդակելու, պատերազմը կասեցնելու վերաբերյալ։ Մի կողմ թողնենք Հայաստանի վարչապետ կոչեցյալի կասկածելի հաշվարկներն ու հրաժարումը ՀԱՊԿ-ի օգնությունից։ Բա դու՛, այ Արմեն Գրիգորյան, արդյո՞ք, դու էլ ես եղել հնարավոր դավադրության մասնակից, քո ծննդավայր, հայրենիք՝ Արցախի դեմ։ Միթե՞ դու էլ, հանուն ինչ-ինչ շահերի, կամ քո ողորմելի պաշտոնի համաձայնվել ես հազարավոր զոհեր տալով Արցախի կորստի հետ։ Լավ, ենթադրենք քո պաշտելի վարչապետի հետ համաձայն չէիր։ Էհ, առնվազն պետք է հայտարարությամբ հանդես գայիր և հրաժարական տայիր։ Բայց՝ ոչ, շարունակում ես «պաշտոնավարել», մեր բոլորի, բայց առաջին հերթին հենց քո իսկ հայրենիքը հանձնելուց հետո և հավանաբար գիշերները հանգիստ քնում ես և շուտով մեծ շուքով Նոր տարի կտոնես։ԱՄՈ՛Թ ՔԵԶ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր