3600 դիտում
09:59 17-09-2019
Ինչու են Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը բարձրացնում հենց հիմա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն` իշխանությունները սեղմել են այն ժամանակի սխեման, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին:
Գործող իշխանությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջոցով «մեսիջ» ուղարկեց Թովմասյանին` հորդորելով հրաժարական ներկայացնել: Ու դա էր պատճառը, որ երեկ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից, որը, ըստ թերթի տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ իմքայլականների գերակշիռ մեծամասնության համար: Իսկ ինչո՞ւ հենց հիմա:
Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` իշխանություններին բարկացրել է այն հանգամանքը, որ ԱԺ-ն գրություն է ուղարկել ՍԴ` խնդրելով տրամադրել Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով ուղարկած դիմումի հայերեն տարբերակը, իսկ ՍԴ-ն էլ մերժել է՝ պատճառաբանելով, որ ԱԺ-ն գործով կողմ չէ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը թերթի հետ զրույցում հայտարարեց, որ ժողովուրդը վաղուց է իր ընտրությունն արել ու հրաժարվել Հրայր Թովմասյանի քաղաքական ուժից.
«Հենց այդ օրը ժողովուրդն իր ընտրությամբ Հրայր Թովմասյանին ասել է` անմիջապես դադարեցրո՛ւ քո գործունեությունը, Հրայր Թովմասյա՛ն, դադարեցրո՛ւ թղթեր ստորագրելը, Հրայր Թովմասյա՛ն, հանկարծ որոշումներ չկայացնես, բայց չի հասկանում»:
Երեկ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ որոշվել է, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հայտարարի Հ. Թովմասյանի հրաժարականի պահանջի մասին՝ որպես օրենսդիր՝ ժողովրդի մանդատ ունեցողի: Բոլոր պատգամավորները պետք է խոսեն ՍԴ նախագահի բացթողումների մասին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8127 դիտում
21:33 17-10-2019
Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար․ Արփինե Հովհաննիսյան
1078 դիտում
09:19 23-02-2023
Իշխանությունները շահագրգիռ են եղել․ ինչու հենց հիմա շահագործվեց «Ամուլսարը»․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1120 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1399 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2668 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ