211652_close_icon

Շենգեն վիզայի ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է ամիսներ առաջ փաստաթղթերը ներկայացնի․ փոխնարարար․ «ՀՀ»

views-count3758 դիտում article-date 10:35 17-09-2019
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանից եվրոպական երկրներ մեկնող անձանց նպատակները բավական տարբեր են, ոմանք մեկնում են հանգստի, ոմանք բուժման, ոմանք պարզապես այցելում են այս կամ այն մերձավորի: Այս տարվա ամռան թեժ շրջանում հայաստանցիների կողմից շատ էին դժգոհություններն այն մասին, որ դիվանագիտական կառույցները մուտքի արտոնագրի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու և պատշաճ ժամկետում դրանք ուսումնասիրելու ժամանակահատվածը արհեստականորեն երկարաձգում են՝ պատճառաբանելով, որ հայտերն են շատ: Մարդիկ, որոնք նախապես վճարել են ավիատոմսի ձեռք բերման և կեցության դիմաց՝ հստակ օր ամրագրելով, ստիպված են սրտատրոփ սպասել, թե վերջապես երբ են մուտքի արտոնագրի կնիքն իրենց փաստաթղթում տեսնելու: Ու շատ դեպքերում մուտքի արտոնագրի թույլտվությունը մերժվում է, երբ արդեն վճարած գումարը դառնում է վերադարձման ոչ ենթակա, քանի որ տուրիստական ընկերությունն արդեն տոմսն ամրագրել է, վճարել ու վիզիայի ստացման համար էլ քաղաքացուն հստակ երաշխավորել: ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հաստատել է խնդրի առկայությունն՝ ասելով, որ ՀՀ քաղաքացիների շրջանում առկա դժգոհությունների ալիքից իրազեկ են, որ բազմաթիվ բողոքներ են ստացել ՀՀ քաղաքացիներից: Խնդիրն այն է, որ վիզայի արտոնագրի ստացման համար քաղաքացին պետք է ամիսներ առաջ փաստաթղթերը ներկայացնի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր