211652_close_icon
views-count2476 դիտում article-date 13:39 17-09-2019

Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողներ Կոկորինն ու Մամաևը կալանավայրից ազատ արձակվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողներ Ալեքսանդր Կոկորինն ու Պավել Մամաևը, ինչպես նաև՝ Ալեքսանդրի եղբայր Կիրիլը, այսօր առավոտյան ազատ արձակվեցին: Նրանք իրենց պատիժը կրում էին Ալեքսեևսկի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Մայիսի 8-ին Մոսկվայում դատարանը Կոկորինին և նրա եղբորը՝ Կիրիլին, դատապարտել էր 1,5 տարվա, իսկ Մամաևին՝ մեկ տարի և 5 ամիս ազատազրկման: Սեպտեմբերի 6-ին Ալեքսեևսկի դատարանը լավ վարքագծի համար ֆուտբոլիստներին և Կոկորինի եղբորը վաղաժամ-պայմանական ազատ արձակեց: Կոկորինի պայմանագիրը «Զենիթի» հետ ավարտվել էր ամռանը, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նոր պայմանագիր կկնքվի: Իսկ ահա Մամաևի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև տարվա վերջ, սակայն ակումբը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր