3303 դիտում
16:03 17-09-2019
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է՝ eBay-ում վաճառքի դրված Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամները կեղծ են
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։
Ինչպես հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։ Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Հայտնում ենք, որ 2010 թվականին ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» մեկ տեսակի արծաթե հուշադրամ, որի թողարկման ամբողջ խմբաքանակը սպառվել է։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների մասին տեղեկությունները զետեղված են ԿԲ կայքում՝ https://www.cba.am/am/SitePages/nccommemorativecoins.aspx# հղման ներքո:
Նմանատիպ նյութեր
1631 դիտում
15:29 17-07-2015
eBay ընկերությունը հաստատել է. $ 925 մլն-ով վաճառքի է հանել eBay Enterprise-ը
1316 դիտում
12:47 07-10-2014
ՀԱՊ-ում կբացվի Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը
1084 դիտում
17:19 07-10-2014
Նախագահը ներկա է գտնվել նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը. ֆոտոշարք
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք