788 դիտում
12:27 18-09-2019
Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ քննարկվել է զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման ուղեցույց-ձեռնարկի շուրջ աշխատանքների ավարտական փուլը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Արման Հովնանյանն ընդունել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խորհրդատվական ծրագրերի ղեկավար Դամիեն Շիլսի գլխավորած պատվիրակությանը։
Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նախարարության և ՄՖԿ-ի միջև տարբեր ուղղութուններով տարվող աշխատանքների համար և մի քանի դիտարկումներ արել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։
ՄՖԿ խումբը ներկայացրել է խորհրդատվական ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև տնտեսության ոլորտային ուսումնասիրությունների իրավիճակը։ ՄՖԿ կողմից համապատասխան ճյուղային վերլուծություններ են իրականացվում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տոխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու վերաբերյալ։
Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման ուղեղույց-ձեռնարկի շուրջ աշխատանքների ավարտական փուլը։ Քննարկում է ծավալվել նաև ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ։
Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ներդումներին առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ, մասմավորապես պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթի և օտարերկրյա ներդրումների օրենսդրական շրջանակի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներդրումների աջակցման բարելավմանը և ինտիտուցիոնալ փոփոխություններին առնչվող հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1277 դիտում
19:24 23-03-2018
Քննարկվել է միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցությունը
1998 դիտում
20:05 18-02-2015
Տեղի ունեցավ «Որակյալ կրթություն բոլորի համար» ուսանողական ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»