211652_close_icon
views-count1993 դիտում article-date 17:25 18-09-2019

Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի կորուստներն ամենացածր մակարդակի վրա են

Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ՝ ավելացնելով, որ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու ծախսերը նվազել են գրեթե 1 տոկոսային կետով: «Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7.2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8.2%, 2017-ին՝ 9.1%, 2016-ին՝ 10.7%: Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6.3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կՎտ/ժ»,-գրում է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր