1910 դիտում
21:08 18-09-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը Լատվիայի ԱԳ նախարար էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ես, իրապես, շատ ուրախ եմ Լատվիա կատարած այս պաշտոնական այցի համար՝ ուղղված մեր երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական լավ, բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ նոր ջանքերի ներդրմանը: Կարծում եմ, և մեր խոսակցությունների ժամանակ շատ հաճախ ենք նշել, որ մենք միմյանց նկատմամբ խորը զգացում ունեցող ժողովուրդներ ենք, ժողովուրդներ, որոնք ունեն ազատության և անկախության նկատմամբ շատ ուժեղ վճռականություն: Մենք հետևողականորեն աջակցել ենք միմյանց ազատության և անկախության համար մղած մեր շարժումների ընթացքում, ինչը շատ կարևոր հիմք է:
Որպես ազգ-պետություններ՝ ունենք հարաբերությունների և համագործակցության շատ լավ փորձ: Ինձ համար մեծ պատիվ էր այս անգամ այսքան ջերմ ընդունելության արժանանալ Ռիգայում: Շատ շնորհակալ եմ այն շատ հետաքրքիր և կարևոր հանդիպումների համար, որ ես ունեցա Լատվիայի նախագահի, խորհրդարանի նախագահի, փոխվարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Այստեղ գործում է Հայաստանի հետ շատ աշխույժ և շատ ներառական խորհրդարանական բարեկամության խումբ, որը նույնպես ողջունեց ինձ: Եվ այսօր մենք շատ ծավալուն քննարկում ունեցանք իմ լավ ընկեր և գործընկեր, արտաքին գործերի նախարարի հետ: Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ, Էդգարս, այս հնարավորության համար: Մենք մանրամասն անդրադարձել ենք մեր երկկողմ օրակարգին:
Մենք շատ լավ ներուժ ունենք՝ առավել ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունների սահմանները: Կարծում եմ, որ մեր հարաբերություններում առկա է միմյանց արժեքների նկատմամբ հարգանքի խորը զգացում: Երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են, շատ կարևոր է նաև այն տրամաբանությունը, որի շրջանակներում մենք զարգացնում ենք մեր տնտեսությունները: Մեր երկու երկրներում էլ բավական խորն է խելացի զարգացման հայեցակարգը: Որպես կառավարություններ՝ մեր նպատակն է այս դաշտում իրական դերակատարներին տրամադրել հարթակ՝ նրանց մերձեցնելու համար, որտեղ կկարողանան ուսումնասիրել այն ուղիները, որոնցով ցանկանում են միասին աշխատել: Ստեղծարար կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք կիսվելու և առաջարկելու մեր սեփական փորձը:
Մենք ունենք գյուղատնտեսության ոլորտը, որը, հուսով ենք, կշարունակի մնալ հետաքրքրությանն դաշտում: Եվ մենք ցանկանում ենք ընդլայնել այն: Ես նշել եմ, որ Հայաստանում ունենք տպավորիչ ձեռքբերումներ գինեգործության ոլորտում, որի արտադրանքը կարող է իր տեղը գտնել լատվիական շուկայում: Բոլորս գիտենք հեղինակություն վայելող հայկական կոնյակի մասին, սակայն մեր գինիները նույնպես շատ տպավորիչ են: Իհարկե, ամեն ինչ դրանով չի սահմանափարկվում:
Մենք նաև համընդգրկուն քննարկում են ունեցել կրթության ոլորտում մեր համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ. այստեղ նույնպես շատ լավ հնարավորություններ կան: Մշակույթը եղել և շարունակում է մնալ մեր ժողովուրդներին միավորող շատ կարևոր գործոն: Ես իրապես ուրախ եմ, որ երկու օրից Ռիգան հնարավորություն կունենա տոնել հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակը՝ Կոմիտասի «Պատարագ»-ի կատարմամբ: Ես իսկապես շատ երախտապարտ եմ հայկական մշակույթի ու քաղաքակրթության նկատմամբ Ձեր երկրում թևածող հյուրընկալ ոգու համար. այն մարդկանց միավորելու, միմյանց հարգելու, մեկս մյուսի մշակույթը հարգելու կարևոր կամուրջ է: Ես նաև ակնկալում եմ Հայաստանում վայելել լատվիական մշակութային հրաշալի փորձը: Այն շատ հայտնի է Հայաստանում, և, մենք, իհարկե, անհամբերությամբ սպասում ենք դրան:
Էդգարսի հետ նաև անդրադարձանք հայկական որոշակի ներդրումների առկայությունը: Իհարկե, ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում:
Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լատվիայի կառավարությանը, ինչպես նշել եմ մեր հանդիպումների ընթացքում, այն հյուրընկալ մթնոլորտի համար, որն այստեղ՝ Լատվիայում, վայելում են մեր հայրենակիցները՝ Լատվիայի հայկական ծագում ունեցող քաղաքացիները: Ինձ համար իրապես շատ հուզիչ էր այստեղ՝ Ռիգայում, տեսնել հայկական գեղեցիկ եկեղեցի: Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչները, որպես Լատվիայի քաղաքացիներ, Լատվիային նվիրված հայրենասերներ են: Միաժամանակ իրենց իրենց գործունեության մեջ և կյանքում հպարտորեն կրում են իրենց ազգային ինքնությունը: Նրանք մեծ ներդրում ունեն մեր ժողովուրդներին բարեկամական ոգով կամրջելու և մերձեցնելու մեջ:
Մենք քննարկեցինք նաև բարեփոխումների օրակարգը: Ես ներկայացանում եմ մի կառավարություն, որը 2018թ. ապրիլ-մայիսի թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդի կողմից ստացել է շատ ուժեղ մանդատ: Այդ մանդատը նաև մեծ պատասխանատվություն է՝ կյանքի կոչելու բարեփոխումների և մեր երկրի բարելավման մեր հանձնառությունը:
Բարեփոխումների հետագա խորացման համար քննարկել ենք նաև երկու կողմերի հետաքրքիր փորձը, որով մենք կցանկանանք կիսվել և որոնց շուրջ կցանկանայինք երկխոսություն։
Մենք, իհարկե, քննարկել ենք տարածաշրջանային հարցեր, որոնք և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ են պարունակում։ Անշուշտ, Էդգարսի հետ կիսվեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մեր մոտեցումներով, մեր տեսակետներով: Ներկայացրի մեր տեսակետները և մոտեցումները անվտանգության սպառնալիքների վերաբերյալ, որոնք մենք ունենք մեր տարածաշրջանում, ներառյալ՝ սպառնալիքներ մեր սահմանների արևմտյան ուղղությումբ։
Այնուհետև, Էդգարսի հետ խոսեցինք տարածաշրջանային հարցերի շուրջ իրենց մոտեցումների վերաբերյալ: Մենք ունենք լավ փոխըմբռնում և կարծում եմ հաստատակամություն՝ աշխատելու միմյանց հետ այնպես, որ կարողանանք օգտակար լինել միմյանց: Դա արդյունավետ և դրական ներդրում է համապատասխանաբար յուրաքանչյուրիս անվտանգային հարցերին:
Եվրոպական Միությունը, իհարկե՛, Լատվիայի և Հայաստանի միջև համագործակցության շատ կարևոր հարթակ է: Ես անչափ շնորհակալ եմ այն բազմաթիվ հարցերում Լատվիայի կողմից մեզ ցուցաբերվող մեծ աջակցության համար, որոնք վերաբերում են Եվրոպական Միության հետ մեր աշխատանքին: Դուք գիտեք, որ մեր հարաբերությունների իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական երկխոսությունը, քաղաքական անվտանգային երկխոսությունը, ազատությունները և արդարադատությունը, ներառում է ոլորտային համագործակցության և օրենսդրական դաշտի մոտարկման լայն շրջանակ: Այս առումով մենք շատ երախտապարտ ենք Լատվիայի կողմից ցուցաբերված աջակցության համար։
Մենք քննարկել ենք մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը։ Մենք նպատակ ունենք սկսել այդ երկխոսությունը և շատ շնորհակալ ենք Լատվիային շարունակական աջացության համար։
Քննարկել ենք նաև միջազգային օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Մենք ունենք մարտահրավերներ և արդի զարգացումներ, որոնք չենք կարող անտեսել: Մեր հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև այդ առանցքային հարցերին:
Սա շարունակական երկխոսություն է: Ինչպես նշեցի հանդիպման ժամանակ, պատրաստակամ եմ փոխադարձել այս ջերմ հյուրընկալությանը և ոչ այդքան հեռավոր ապագայում ողջունել Էդգարսին Հայաստանում։
Շնորհակալություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1963 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
832 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին