2478 դիտում
10:14 19-09-2019
Սննդային հավելումներ արտադրողի գործը հեշտանում է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Քաղաքական թոհուբոհում մենք հաճախ մոռանում ենք ոլորտային շատ խնդիրների մասին, որոնք ամենևին էլ մոռացվելու ենթակա չեն: Ավելին՝ դրանց մասին պետք է անընդհատ խոսվի, քանզի հետևանքները հետո ավելի ծանր են լինում: Օրինակ՝ սննդի հավելումների հետ կապված հարցը:
ԵՄ-ն մշակել է սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ, որի նպատակն է տարբեր երկրների արտադրողների կողմից օգտագործվող սննդային հավելումների նույնականացումը: Հավելումների պայմանական նշանն է հենց «E» դասիչը: Սննդային հավելումների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է «E» դասիչին հաջորդող տարբերակման եռանիշ կամ քառանիշ թվային համակարգ: Ասենք՝ E100-E182-ը ներկանյութերն են, E200-E299-ը՝ պահածոյացնող նյութերը, E300-E399-ը՝ հակաթթվեցուցիչները, E400-E499-ը և E1400-E1499-ը՝ կայունացուցիչները, E450-E 499-ը՝ պնդացնող, կայունացուցիչ, կապող, էմուլգացնող նյութերը, E500-E599-ը՝ թթվայնության կարգավորիչ, փխրեցուցիչ, հակագնդիկացնողը, E600-E650-ը՝ համի և բույրի ուժեղացուցիչները, E700-E799-ը՝ հակաբիոտիկները:
Ի դեպ, այս վերջին խմբի հավելումները (հակաբիոտիկները) ներառված չեն ԵԱՏՄ և ՀՀ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող թույլատրելի սննդային հավելումների ցանկում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2676 դիտում
20:16 29-01-2019
Հայտնաբերվել են կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ. «Yong Gang». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3088 դիտում
19:56 07-02-2019
«Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ հայտնաբերվել են նաև այլ ընկերությունում
1227 դիտում
10:00 10-12-2021
Հակակոռուպցիոն դատարանի դատավորներին հավելումներ կտրվեն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2479 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2359 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»