1846 դիտում
15:14 19-09-2019
Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու համար 3-րդ անգամ է գումար հատկացվում ՊԵԿ-ին՝ 970 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու ծրագրի շրջանակներում 3-րդ անգամ գումար հատկացնել ՊԵԿ-ին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ ավտոմաքսատան կառուցման առաջին փուլում ՊԵԿ-ին հատկացվել է 181 մլն դրամ, 2-րդ փուլում (կառավարության օգոստոսի 8- նիստում) հատկացվել է 966 մլն դրամ, իսկ այս փուլում հատկացվում է 970 մլն դրամ: Աշխատանքները իրականացվում են մեկ անձից գնում կատարելու միջոցով:
Վարչապետը հարց ուղղեց ՊԵԿ նախագահին, թե արդյո՞ք մինչև ս․թ․ հոկտեմբերի 11-ը, ինչպես նախատեսվել է, կավարտեն Գյումրու մաքսատան աշխատանքները:
«Կարող է՝ անցնենք 24-ժամյա աշխատանքային ռեժիմի, սակայն հոկտեմբերի 11-ը մնում է ուժի մեջ: Կարող է բացման օրը փոխվել՝ կապված Ձեր, պարոն վարչապետ, երկրում չլինելու հետ»,- պատասխանեց ՊԵԿ նախագահը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ավտոմաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով, որպեսզի ավտոմեքենաների ներկրման այս ակտիվ փուլում այն աշխատի։
Նմանատիպ նյութեր
2612 դիտում
14:27 13-01-2021
Հայկ Մարությանի որոշմամբ 24 մլն դրամ է հատկացվում գազելներին «պլյոնկա» փակցնելու համար․ Դավիթ Խաժակյան
4609 դիտում
14:15 14-09-2017
Մինչև 20 մլն դրամ հայտերի հիման վրա 70 տնտեսվարողի վերադարձվել է 812 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գումար. ՊԵԿ
2848 դիտում
09:14 10-05-2017
Ադրբեջանի զինուժը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ արձակելով 970 կրակոց. ԱՀ ՊՆ
Այս բաժնից
613 դիտում
14:50 28-12-2024
Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան
634 դիտում
14:09 28-12-2024
Քովիդ թեստիս պատասխանը վերջապես բացասական է․ Նիկոլ Փաշինյան
670 դիտում
14:05 28-12-2024
Ջերմ ամանոր Ջերմուկում․ տոնական համերգ ու մրցանակաբաշխություն