4826 դիտում
14:53 19-09-2019
ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը
«Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր ԱԺ նախագահին է ներկայացրել Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Այն հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում:
Ըստ այդմ՝ Լիլիթ Մակունցը Ազգային ժողովի նախագահ Արարտ Միրզոյանին առաջարկում է նախագիծը դնել շրջանառության մեջ եւ հիմնական զեկուցող նշանակել Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:
Կից ներկայացվել է նաեւ նախագծի ընդունման հիմնավորումը, որը բաղկացած է 93 թերթից:
Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ սույն որոշումն ընդունելու նպատակը Սահմանադրական դատարանում ընթացող իրավական գործընթացների թափանցիկության երաշխավորումն է եւ դատարանի նկատմամբ վստահության ապահովումը: «Նախագծի ընդունումը թույլ կտա ՀՀ Ազգային ժողովին Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով դարձնել Սահմանադական դատարանի քննության առարկա»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ:
Մանրամասները՝ [url=http://parliament.am/draft_docs7/KH-287.pdf?fbclid=IwAR3hLpJL7O8rGwf4DWTaqLZJ0fM8TXDccYjXeciKSo_4lya-Vbny3_A-6kU]այստեղ[/url]:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։
Նմանատիպ նյութեր
2345 դիտում
12:14 02-10-2019
ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քվեարկությանը. Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված