211652_close_icon
views-count2279 դիտում article-date 09:01 20-09-2019

ՀՀ-ում ԵՄ դեսպանին ապակողմնորոշել են և գցել անհարմար վիճակի մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Բաց հասարակությունների հիմնադրամ ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ ցասման ալիք է առաջացրել քաղհասարակության ներկայացուցիչների շրջանում։ ԵՄ դեսպանի հետ քաղհասարակության այս մի հատվածի ղեկավար Լարիսա Մինասյանը փորձ է անում Հայաստանի քաղհասարակության առաջամարտիկի դեր ստանձնել, բայց հաշվի առնելով վերջին շրջանի բավական խնդրահարույց իրողությունները՝ պետք է, հավանաբար, արձանագրել, որ հանդիպման կազմակերպիչները դեսպանին ուղղակի ապակողմնորոշել են և գցել անհարմար վիճակի մեջ։ Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների՝ առաջին անգամ է, որ ԵՄ երևանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված որևէ գրառում-նկարի տակ արված մեկնաբանությունները մի քանի օր շարունակ գրաքննվում և ջնջվում են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր