1206 դիտում
16:11 20-09-2019
ԱԳՆ 2 աշխատակցի Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանին և ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական Արտեմ Ազնաուրյանին Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհելու վերաբերյալ:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության պետ
Արտեմ Ազնաուրի Ազնաուրյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
20:56 29-03-2019
ՀՀ նախագահը Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
2301 դիտում
19:22 03-08-2021
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
900 դիտում
16:50 26-06-2014
Նախագահի կողմից Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աստիճան է շնորհվել
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը