211652_close_icon
views-count1533 դիտում article-date 20:56 29-03-2019

ՀՀ նախագահը Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել. Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական Լևոն Հասրաթի Խաչատրյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական»։

Նմանատիպ նյութեր