211652_close_icon
views-count139163 դիտում article-date 19:48 20-09-2019

Տեսախցիկը արձանագրել է Աշտարակի «գաի պոստի» մոտ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որով արձանագրվել է, թե ինչպես է սեպտեմբերի 17–ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ տեղի ունեցել Mercedes-ի և Волга մակնիշի ավտոմեքենաների բախման պահը, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգի տեղափոխվել հիվանդանոցներ: Տեսախցիկի արձանագրածով ակնհայտ երևում է, որ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/17/1135378/?fbclid=IwAR2RtBnBhCjLjd49pglWMotn5Bf6iUXYEV0fwwNtNCAZmm0OSvy1hd5G3mI]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել էին Волга մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աշտարակ բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ ճանապարհին մահացել էր: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաների հետ դուրս էին բերել վիրավորներին և մինչ բժիշկների ժամանումը, տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերել նրանց: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց էր ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի աթռիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր