78420 դիտում
18:04 11-08-2022
Նոր մանրամասներ՝ Արաբկիրի թաղապետարանի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. տեսախցիկը արձանագրել է վթարի պահը. պարզվել է մահացածի, վարորդների ու վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 9-ին Նաիրի Զարյան փողոցի և Կոմիտաս անցուղու խաչմերուկում՝ Արաբկիրի թաղապետարանի դիմաց, ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Կարապետ Ա.-ն, իսկ Lexus-ը վարել է Երևանի բնակիչ, 49-ամյա Հովաննես Գ.-ն:
Վթարի հետևանքով Հովհաննես Գ.-ն տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Գուրգեն Կ.-ն բուժօգնության է դիմել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է տեղի ունեցել ողերգական ավտովթարը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Կարապետ Ա.-ն ԱՁ տնօրեն է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, բախվել էին Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ Lexus-ը գլխիվայր շրջվել էր։
Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության էին հասել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները։
Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 ջոկատը՝ խմբի պետ Նորայր Ավագյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գրիգորյանն ու Բենիկ Շահբազյանը։
Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները, իսկ վարորդներին տեղում հոգեբանական օգնություն էին ցուցաբերել ԱԻՆ հոգեբանները։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գեղամ Գալստյանի, Արթուր Ադամյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+