211652_close_icon
views-count68795 դիտում article-date 20:48 20-09-2019

Աշխատանքից հեռացել եմ սեփական դիմումիս համաձայն, զենք էլ նվեր չեմ ստացել. Բաբկեն Սեդրակյանը հերքում է

Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պաշտոնը թողնելուց 5 րոպե առաջ 40 հրաման է ստորագրել, բազմաթիվ մարդկանց պաշտոններ տվել, շատերին զենքեր նվիրել, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիայի), ինչպես նաև ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի հետ զրույցում Բաբկեն Սեդրակյանը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ Վալերիյ Օսիպյանի կողմից վերջին օրերին զենքով չի պարգևատրվել: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ինքը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ապա Բաբկեն Սեդրակյանը հայտնեց, որ պաշտոնից ոչ թե ազատվել է, այլ սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից հենց նույն օրը, երբ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատվեց Վալերիյ Օսիպյանը:

Նմանատիպ նյութեր