1825 դիտում
13:55 23-09-2019
Պետությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի տնտեսավարողներին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել 2835 տնտեսավարողների: Նախատեսվում է հետ վերադարձնել հին դեբետային մնացորդները: ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում:
Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, Բաբկեն Թունյանը ևս նամակով թողել էր իր կողմ քվեարկությունը, արդյունքում նախագիծն ընդունվեց:
Հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվել, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների համար: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
4186 դիտում
13:47 12-09-2019
Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին
2733 դիտում
10:20 14-11-2019
Լավրովը կվերադարձնի «պարտքը» Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով․ «168 ժամ»
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»