2733 դիտում
10:20 14-11-2019
Լավրովը կվերադարձնի «պարտքը» Բաքու առաջիկա այցի ընթացքում». Դուբնով․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ ««Փաշինյանի հետ Լավրովի համաձայնության համար, կարծում եմ՝ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն:
Խոսելով գնահատականներից, թե ՌԴ ԱԳ նախարարի այցն անցավ դրական մթնոլորտում, Դուբնովն ասաց, որ Սերգեյ Լավրովը հյուրի կարգավիճակում էր, նա պետք է սիրալիր լիներ և նա սիրալիր էր այնքանով, որքանով իր դիտարկումները չէին հակասում իր նախկին հայտարարություններին:
Դուբնովի գնահատմամբ՝ այն ամենը, ինչ Լավրովն ասաց Երևանում, կարելի է համարել դիվանագիտական էթիկետի շրջանակում: «Այն, ինչ «տանտերերին» պետք է դուր գար, դա ԼՂ հակամարտության ընդունելի լուծում էր Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ հայտարարության շուրջ, կարծում եմ, արդեն իսկ տրվել են կուլիսային բացատրություններ ադրբեջանական կողմին: Առավել ևս կարծում եմ, որ տեսանելի ապագայում կլինի այց Բաքու, որը կանցնի նույնպիսի սիրալիր մթնոլորտում, ինչպիսին երևանյան այցը: Այն, ինչ «պարտք» է ռուսական կողմն ադրբեջանցի քաղաքական գործիչներին, կվերադարձվի առաջիկա այցի ընթացքում Բաքու: Այնպես որ, ավելին այս ամենում չպետք է տեսնել, քան կա»,- ասաց Վադիմ Դուբնովը:
Գնահատելով հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված վերջին նորությունները՝ 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկումը, բիոլոգիական անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հուշագրի պատրաստումը, Դուբնովն ասաց, որ դրանք միայն ծիսական բնույթի ձեռքբերումներ են երկկողմ հարաբերություններում:
«Ռուսական բազան Գյումրիում, իմ կարծիքով, ռազմական գործոն չէ, դա լիովին ծիսական բնույթ է կրում, լաբորատորիաների առնչությամբ ասեմ, որ ակնհայտ և հասկանալի էր, որ այնտեղ ոչ ոք ոչինչ չի պատրաստվում գտնել, պարզապես դա մի կարևոր միջոցառում է, որը պետք է իրականացվեր՝ հաշվի առնելով Երևանի նվիրվածությունը Ռուսաստանին, և դա ուշագրավ է համեմատության մեջ, այսինքն՝ երբ համեմատում ենք Երևանի և այն մայրաքաղաքների մոտեցումն այդ հարցում, որոնք ևս ունեն նման լաբորատորիաներ, և որոնց հետ Ռուսաստանը նման հուշագիր չունի»,- ասաց Դուբնովը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2201 դիտում
09:05 17-06-2014
Կարծում եմ՝ պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է. Վադիմ Դուբնով․ 168 Ժամ
5043 դիտում
10:25 06-09-2018
Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում․ Դուբնով․ «168 ժամ»
4534 դիտում
10:39 23-01-2020
Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. անակնկալներ են սպասվում. Դուբնով. «168 ժամ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»