41518 դիտում
20:40 07-04-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Opel-ը բախվել է գազատար խողովակի հենասյուներին, կոտրել դրանք և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդի հարազատներն ասում էին, որ նա փրկվել է ամրագոտու շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:05-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 63 Արթուր Օ-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Քանաքեռավան-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին՝ Մրգաշենի տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյուներին և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում վարորդի հարազատները նշում էին, որ վարորդն իրենց հայտնել է, որ ինքը ավտոմեքենայի մեջ ամրագոտին կապած է եղել, դրա համար էլ մեքենայից դուրս չի ընկնել, ու եթե ամրագոտին կապած չլիներ, վթարն ավելի վատ հետևանքներ կունենար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+