38352 դիտում
13:20 06-04-2021
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Լեռնիկ Հովսեփյանն ու Հրաչյա Սերոբյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ էջմիածնի տարածքային տեղամասի ծառայողները՝ տեղամասի պետի տեղակալ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։
«Գազպրոմ»-ի աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարը վերացնելու ուղղությամբ։ Բարեբախտաբար, գազի արտահոսք չի եղել, իսկ վթարը վերացնելու համար նրանք դեպքի վայր պետք է բերեն հատուկ տեխնիկա, այդ թվում՝ վերամբարձ կռունկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+