211652_close_icon
views-count1750 դիտում article-date 17:23 23-09-2019

ԵՊՀ գիտական խորհրդի պահանջով հրավիրվել է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ

Վաղը՝ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի անդամների ⅓-ի պահանջով ու առաջադրված համապատասխան օրակարգով հրավիրվելու է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ։ Օրակարգը հետևյալն է. 1. ԵՊՀ գործունեության կարևորագույն հարցերի առնչությամբ որոշումների ընդունման գործընթացում ԵՊՀ գիտական խորհրդի գործուն մասնակցության ապահովման խնդրի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում։ 2.ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի իրագործման ընթացքի մասին քննարկում։ Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 18-ին ԿԳՄՍ նախարարության կողմից դիրքորոշում ստանալու նպատակով ԵՊՀ է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Տաթև Սողոյանը առաջարկել է օրակարգում ներառել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը։ ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանը հայտարարել է, որ ԵՊՀ ռեկտորի ժպ Գեղամ Գևորգյանը «իր մոտ է հրավիրել բոլոր դեկաններին և ասել, որ այս նիստը իր դեմ է, և ակնարկել է թույլ չտալ քննարկում ծավալել և տապալել նիստի օրակարգը»: Ակնկալվում է, որ Գեղամ Գևորգյանին լոյալ գիտական խորհրդի անդամները փորձելու են օրակարգը չհաստատելով տապալել նիստը։

Նմանատիպ նյութեր