1326 դիտում
17:43 23-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն:
Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին:
Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է:
Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակների մասին:
Cybertech-ի միջոցառումների հյուրերի շարքում են աշխարհի առաջատար գործիչները, որոնք ներկայացնում են պետական համակարգը, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը համաժողովի առաջին օրը՝ սեպտեմբերի 24-ին, կլինի գլխավոր բանախոսը՝ «Հայաստանը որպես կիբեր անվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթով:
Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև իտալական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ շարունակել քննարկումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական քայլերի վերածելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
8532 դիտում
13:15 09-06-2017
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն
3444 դիտում
14:53 01-09-2018
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն
1455 դիտում
12:00 30-06-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված