1731 դիտում
20:06 25-09-2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Սոչիում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում: ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս հանձնաժողովը վեհաժողովին հիմնական քաղաքական ազդակներ հղողն է: Վահե Էնֆիաջյանը ելույթում անդրադարձել է ճանապարհային ուղղությունների իրավական եւ քաղաքական փոխգործակցությանն ու զարգացմանը:
Նա խոսել է փակ սահմանների եւ տարածաշրջանի զարգացմանն արգելակող գործոնների, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության մասին, որը հակասում է միջազգային այն նույն կոնվենցիաներին, որոնք վավերացրել են վերոնշյալ երկրները:
Կրկին կարեւորելով ճանապարհային ենթակառուցվածքների սերտ կապվածությունը սեւծովյան ավազանի երկրների հետ՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ավազանը հանդիսանում է Եվրոպայի եւ Ասիայի տնտեսական հիմնական խաչմերուկը, ուստի չափազանց կարեւոր են մեր տնտեսական փոխգործակցության հետագա հեռանկարները:
Նմանատիպ նյութեր
868 դիտում
20:25 01-10-2019
Վահե Էնֆիաջյանն ամփոփել է ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները
2261 դիտում
22:43 01-10-2019
Վահե Էնֆիաջյանը ՍԾՏՀ ԽՎ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայության մասին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին