211652_close_icon
views-count841 դիտում article-date 10:31 27-09-2019

Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքերի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել և հյուրընկալվել է կառույցում Հունաստանի նախագահության կողմից: Քննարկվեցին կառույցի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Իր խոսքում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային համագործակցության առնչությամբ՝ առանձնակի կարևորելով կառույցի արդյունավետության բարձրացումը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորեց տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Նմանատիպ նյութեր