Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու ВАЗ 2105-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20 :00-ի սահմաններում Հրազդան–Բջնի ավտոճանապարհին բախվել են Բջնի գյուղի բնակիչ, 28-ամյա Ա. Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի 19 PN 191 համարանիշի և Վերին Աղբյուրակ թաղամասի բնակիչ, 30-ամյա Ն. Հ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի 34 TC 857 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 05-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 55-ամյա Ժ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ա. Մինասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի