4083 դիտում
11:23 27-09-2019
Ճաշակ ունենալն ազգի կարևորագույն հարցերից մեկն է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Գիտեմ, որ դարձյալ կարող եմ մեղադրվել սնոբիզմի մեջ, բայց կրկին ցանկանում եմ խոսել ճաշակի մասին՝ այն վարքագծի մասին, որը պատշաճ դաստիարակություն ստացած մարդը երբեք, ոչ մի հանգամանքներում իրեն թույլ չի տա: Իմ այդ «գեղագիտական» մոտեցումը ոչ մի կապ չունի քաղաքական «խրամատավորման» հետ: Ավելին՝ ինձ թվում է ճաշակը պետք է լինի առաջնայինը, «խրամատավորումը»՝ 10-րդականը:
1/ Կնոջ՝ մազերն ուղղելու վրա քաղաքականություն սարքելը վատ ճաշակի դրսևորում է: Ոչ միայն վարչապետի կնոջ կամ մեր գործընկերոջ, այլ ընդհանրապես՝ ՈՐԵՎԷ կնոջ նման գործողությանն անդրադառնալը ՈՐԵՎԷ մարդ և հատկապես տղամարդ պետք է համարի իր արժանապատվությունից ցածր:
2/ Վարչապետի հանրահավաքից առաջ «քյառթու» ռաբիս երաժշտություն միացնելը վատ ճաշակի դրսևորում է: Կարող է տպավորություն ստեղծվել, որ Լոս-Անջելեսի և մերձակա քաղաքների հայությունը հավաքվել է «խաշ-քյաբաբային» շոուի, և այդ մարդկանց մտավոր, մշակութային մակարդակը թույլ է տալիս միայն լսելու նման երաժշտություն և վարչապետի ելույթի ժամանակ հիացական ճիչեր արտաբերելու: (Եվ, ի դեպ. այդ նրանք չէի՞ն, որ կուրծք էին ծեծում՝ «հենց Սերժը գնա, մենք տուտ ժե կվերադառնանք»: Բա ինչո՞ւ էին դեռ այնտեղ):
3/ Երբ գործից ազատված կամ հրաժարական տված նախկին պաշտոնյան սկսում է արդարանալ, որ ինքը «միշտ դեմ է եղել» այդ կամ այն վատ դրսևորմանը, իսկ նրա վերադասը սկսում է համոզել, որ ինքը «միշտ գիտեր», որ սույն նախկին պաշտոնյան «անհաջող կադր է», դա վատ ճաշակի դրսևորում է: Գնահատե՛ք միասին անցած ճանապարհը. ես դա ասում էի դեռևս 90-ականներին գժտված նախկին գործընկերներիս, ասում եմ նաև հիմա:
4/ Մայր Աթոռի Վեհարանը վերակառուցելու դիմաց սենյակներից մեկում սեփական մեծադիր նկարը տեղադրելը վատ ճաշակի դրսևորում է: Օգնեցիր, աստվածահաճո գործ արեցիր՝ շատ ապրես: Բայց, ինչպես հայտնի է, «աջ ձեռքը չպիտի իմանա, թե ինչ է արել ձախը», այսինքն՝ պետք չէ փողահարել սեփական բարեգործությունը: Թե չէ այն տժվժիկի պատմությունն է հիշեցնում:
5/ Քավոր-սանիկ հարաբերությունները քաղաքական, առավել ևս՝ իրավական քննարկումների թեմա սարքելը վատ ճաշակի դրսևորում է: Սահմանադրական դատարանը սխալ, ոչ իրավաչափ որոշո՞ւմ է ընդունել՝ բարձրացրեք այդ կառույցի իրավաչափության հարցը, ոչ թե մտեք ՍԴ անդամներից մեկի անձնական կյանքի մեջ: (Կարո՞ղ է՝ նա միայնակ է այդ որոշումը կայացրել): Պետք չէ պետական գործերն իջեցնել կենցաղային մակարդակի:
Գուցե ասեք՝ հիմա ճաշակի ժամանակը չէ, ազգը կարևոր հարցեր է լուծում: Բայց ճաշակ ունենալն, իմ կարծիքով, ազգի կարևորագույն հարցերից մեկն է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3927 դիտում
10:58 12-11-2016
Զինծառայողների խնդիրների լուծման ամենաարդյունավետ ձևը զարգացած տնտեսություն ունենալն է. «Առավոտ»
1917 դիտում
11:12 28-02-2017
Երջանկությունը կյանքում նպատակներ ունենալն է, հզորությունը՝ սիրելն է. «Առավոտ»
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին