2749 դիտում
16:33 11-09-2018
Սիրիայում ապրող հայերի անվտանգության հարցը շարունակում է մնալ մեր օրակարգային կարևորագույն հարցերից մեկը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը ոչ միայն այն առումով, որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այլև այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ արտգործնախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում՝ 2011 թվականից ի վեր, հյուրընկալել է մեր հայրենակիցներին, Հալեպում գործող գլխավոր հյուպատոսությունն էլ առօրյա ռեժիմով աշխատում է և փորձում է հնարավոր ներդրումն անել մեր հայրենակիցների անվտանգութանը վերաբերող հարցերում:
«Հայաստանն առաջին անգամը չէ, որ տրամադրել է հումանիտար օգնություն Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին: Իրենց անվտանգության հարցը շարունակում է մնալ մեր օրակարգային կարևորագույն հարցերից մեկը, և այդ տրամաբանությամբ է, որ մենք գործում և աշխատում ենք մեր գործընկերների հետ»,-ասաց Մնացականյանը՝ընդգծելով Ռուսաստանի Դաշնության դերը հումանիտար օգնությունն անվտանգ տեղ հասցնելու գործում:
Նմանատիպ նյութեր
4080 դիտում
11:23 27-09-2019
Ճաշակ ունենալն ազգի կարևորագույն հարցերից մեկն է․ «Առավոտ»
1779 դիտում
10:37 22-02-2022
Ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ օրակարգային. միջազգային ատյաններում գործընթացն սկսված է․ «ՀՀ»
2612 դիտում
11:26 27-08-2019
Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը. Զոհրաբ Մնացականյան
Այս բաժնից
1033 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1507 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1168 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am