ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է. Ուկրաինայի փոխվարչապետ
Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալ Դմիտրիյ Կուլեբան Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ), համարում է «անհաջողակների ակումբ»:
«Ես կարծում եմ, որ ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է: Իսկ մեզ պետք է ձգտել «հաջողակների ակումբ»»,- Ուկրաինայի փոխվարչապետի խոսքերը մեջբերում է [url=https://censor.net.ua/news/3150742/sng_eto_klub_neudachnikov_vitsepremer_kuleba]censor.net.ua[/url]-ն:
«ԱՊՀ-ն մարդկանց ակումբ է, որոնք այդպես էլ չկարողացան քաղաքակիրթ ձևով բաժանվել: Անձամբ ինձ համար ԱՊՀ-ն ավարտված պատմություն է»,- ասել է նա:
Ավելի վաղ փոխվարչապետն ասել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է դուրս գալ Ռուսաստանի շահերի ոլորտից: