211652_close_icon
views-count2951 դիտում article-date 15:19 27-09-2019

Նորակերտի բնակիչները փակել են երկաթգիծն ու պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև․ Tert.am

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները դեռևս փակ են պահում տեղի երկաթգիծը։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/27/norakert/3103837?fbclid=IwAR1RahoSLEVOUZnjSya_jHlAuuxyfNzDRDGfcgCOspLivB_lON2tppLXWTo]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ բողոքող անձինք հող են ցանկանում ունենալ։ «Նախկինում այդ հողերը համայնքինը չեն եղել, հիմա համայնքին է տրամադրվել, և նրանք պահանջում են։ Այդ հողերը նախկինում գյուղի բնակիչները չեն ցանել, իսկ Հողային օրենսգրքի համաձայն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հող մշակել ցանկացած տեղ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք տեղ կհասնի բնակիչների բողոքները, նա պատասխանեց․ «Հատուկ ընթացակարգեր կան, պետք է մրցույթ լինի և այլն»։ Գերասիմ Սարգսյանը տեղեկացրեց, որ տեղում են Գեղարքունիքի փոխմարզպետը և այլ աշխատակիցներ, հույս ունի, որ շուտով կբացեն երկաթգիծը։ 12:41 Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի: Գնալով ահազանգի հետքերով և միաժամանակ հաշվի առնելով երկաթգծի խիստ կարևոր նշանակությունը՝ անմիջապես կապ ենք հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղեկացրել խնդրի մասին: Կապ հաստատեցինք նաև Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ, որն արդեն տեղյակ էր խնդրի մասին, և անմիջապես հասավ այնտեղ՝ գյուղացիների հետ խոսելու, խնդրի լուծման եզրեր գտնելու: Տեղեկացնեմ, որ խնդիրն իրականում նոր չէ: Գյուղացիների հետ քննարկել եմ խնդիրը սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նորակերտի բնակիչների հետ համայնքային հանդիպման ժամանակ և ասեմ, որ համալիր քննարկումների անհրաժեշտություն կա: Դա է նաև պատճառը, որ ՀՀ կառավարությունն այս մասով մինչ օրս որոշում չունի: Հետևաբար հորդորում եմ գյուղացիներին բացել այս կարևոր երկաթգիծը և հնարավորություն տալ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը՝ շարունակել աշխատանքը. Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրին, ակցիան հասել է իր նպատակին: Փոխմարզպետը կլինի համայնքում։ Իսկ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեմ: Ի դեպ, երկաթգիծը փակելու ակցիայի կազմակերպիչն ու մասնակիցներից շատերը աշխատում են Սոտքի ոսկու հանքում»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/09/27/norakert/3103837?fbclid=IwAR1RahoSLEVOUZnjSya_jHlAuuxyfNzDRDGfcgCOspLivB_lON2tppLXWTo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր