3295 դիտում
12:35 28-09-2019
Քննչական Կոմիտե. Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզվում է
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/28/1136359/]դեպքին[/url] մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը:
1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»:
Հիշեցնենք, որ համացանցում [url=https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/]տեսանյութ[/url] է տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում և հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Այս միջադեպին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2737741299589913/?type=3&theater]հայտնելով[/url], որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
3570 դիտում
17:20 28-09-2019
Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը