Ելիսեյան պալատում բացված ցավակցությունների գրքում Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել 3800 մարդ
Ելիսեյան պալատում բացված ցավակցությունների գրքում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել 3800 մարդ, հայտնում է [url=https://www.bfmtv.com/politique/hommage-a-jacques-chirac-3800-personnes-sont-venues-a-l-elysee-depuis-jeudi-soir-1776594.html]BFMTV[/url] հեռուստաալիքը:
Ժակ Շիրակը կյանքից հեռացել է հինգշաբթի, 86 տարեկանում, հարազատների շրջապատում: Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնպարնասի գերեզմանատանը՝ իր ավագ դստեր կողքին սեպտեմբերի 30-ին:
Ցավակցությունների գիրքը բացվել է հինգշաբթի երեկոյան: Նշվում է, որ գրառումները զբաղեցրել են 500-600 էջ: Ցավակցությունների գրքեր են բացվել նաև Փարիզի քաղաքապետարանում և այլ քաղաքներում:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը: