Օղի թորողները Կողբում.
Սեպտեմբերի 28–ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը:
Բացի տեղական արտադրողներից մասնակցում էին նաև հանրապետության տարբեր մարզերից արտադրողներ և կազմակերպություններ: Այն նախաձեռնել էր կողբի համայնքապետարանը և արմատներով կողբեցի, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Կողբում աճում են սալոր, դեղձ, հոն, թութ, ազնվամորի, որոնցից էլ թորում են բարձրակարգ օղի:
Ինչպես ասում է Կ.Քոչարյանը, մրգողին հայկական արտահանման լուրջ բրենդ կարող է հանդիսանալ:
Հյուրերը տեղում ծանոթացան թորման գործընթացի հետ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի