Թեհրանը ներկայացրել է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունների կատարման նախապայմանները
Թեհրանը ներկայացրել է միջուկային գործարքի շուրջ պարտավորությունների կատարման նախապայմանները: Իրանական կողմի ներկայացուցչի խոսքերով, դրա համար նախևառաջ ԱՄՆ-ը պետք է վերադառնա համաձայնագրին, որից դուրս եկավ 2018 թվականին:
Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է Իրանին փոխհատուցում վճարի՝ պատժամիջոցների պատճառով կրած վնասի համար՝ 50 մլրդ դոլարի չափով:
Այս մասին հայտնել է Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:
«Ամերիկացիների կարծիքով, ներմուծման և արտահանման բոյկոտը պետք է խաթարի Իրանի առևտուրը և երկրին հարյուրտոկոսանոց բոյկոտի հասցնի: Մենք հենց սկզբից ենք հայտնել, որ նման գործողությունները անպատասխան չեն մնա», ասել է Ռեզային: