211652_close_icon
views-count1549 դիտում article-date 13:46 30-09-2019

Մրգանուշում վերընտրվել է դաշնակցական նախկին գյուղապետը

Արարատի մարզի Մրգանուշ գյուղում վերընտվել է ՀՅԴ-ական նախկին գյուղապետ Մանվել Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Ընդհանուր 625 ընտրողներից 387-ը քվեարկել է նրա օգտին, իսկ մյուս թեկնածուններ անկուսակցական Արկադի Մանուկյանի օգտին քվեարկել է 223, իսկ անկուսակցական Գարիկ Շահբազյանի օգտին 4 հոգի: Նշենք, որ Մանվել Սարգսյանը պաշտոնավարում է 1998 թվականից: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Նմանատիպ նյութեր