Արցախի Ազգային ժողովը տեղեկացնում է
Ի պատասխան պատգամավոր Հայկ Խանումյանի ս.թ. սեպտեմբերի 29-ի հրապարակման, որ ս. թ. սեպտեմբերի 26-ին օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամին հնչեցված հարցը Արցախի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել է մոնտաժված, տեղեկացնում ենք, որ պատգամավորի խոսքից հանվել է միայն «թքած ունենալ» բառերը՝ ելնելով կոռեկտության միտումից:
[b]Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին
[/b]