211652_close_icon

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը խիստ կարևոր է. Գ. Ավետիսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետի և համայնքների ղեկավարների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2074 դիտում article-date 23:05 30-09-2019
Մսի շուկայի կարգավորմանը, սպանդանոցային մորթի անցմանն ու անասնահամաճարակային իրավիճակի վերահսկման արդյունավետության բարձրացմանն էր ուղղված ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հանդիպումը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և մարզի համայնքային ղեկավարների հետ: Մասնակցել են նաև մարզում գործող և կառուցվող սպանդանոցների ներկյացուցիչները: Հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների շարժի վերահսկման մեխանիզմների՝ կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման անհրաժեշտությունը, սպանդանոցային մորթի անցնելու նպատակն ու ժամկետները, անսանաբույժների աշխատանքի կարևորությունը և այլն: Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխությունները սկսվել են թարմ մսի շուկաների հետևողական վերահսկողությունից, որի արդյունքներն արդեն ակնհայտ են. հանրապետության գրեթե բոլոր շուկաներն ապահովվել են սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններով: «Անցումը պարտադիր սպանդանոցային մորթի մեր երկրի համար առաջնահերթություն է, որը մսի անվտանգության վերահսկողության ավելի լայն հնարավորություններ է ընձեռում՝ թույլ տալով, հետագծելիության սկզբունքով, վերահսկել մսի շուկայահանման ողջ շղթան: Այդ գործընթացում մեզ համար սկզբունքային և շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հորդորել է համայնքների ներկայացուցիչներին լինել պատրաստակամ և համագործակցել ՍԱՏՄ Սյունիքի մարզային կառույցի և համայնքային անասնաբույժների հետ, արագ տեղեկացնել հնարավոր հիվանդությունների մասին, փորձել վերահսկել կենդանիների շարժը՝ պահանջելով անասնաբուժական 1-ին ձևը: ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում գործող և արդեն կառուցվող սպանդանոցները կարող են բավարարել մարզի պահանջարկը, այնպես որ՝ գործընթացն անշրջելի է և, ինչպես արդեն հայտարարվել է, 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: Արցախի՝ Սյունիքի մարզին հարող Աղավնատուն գյուղում ՍԱՏՄ ղեկավարությունը հանդիպում է ունեցել նաև Արցախի ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանի հետ: Նպատակը գյուղատնտեսական կենդանիների չվերահսկվող շարժի հետ կապված խնդիրներն էին: Երկուստեք կարևորվել են երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը, կենդանիների համարակալման, կենդանիների շարժի ավելի ակտիվ վերահսկման ու համաճարակային քարտեզի ձևավորման խնդիրները: Սիսիան քաղաքի թարմ մսի իրացման տաղավարներում կատարված շրջայցի ընթացքում Գեորգի Ավետիսյանը տնտեսավարողներին հորդորել պահպանել մսի և ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները, քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար: «Փողոցում, առանց վերահսկողության, առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսի վաճառքը պետք է բացառվի և դա ապահովելու համար մենք գործադրելու ենք օրենսդրությամբ մեզ վերապահված հսկողության բոլոր մեխանիզմները»,- շեշտել է Գ. Ավետիսյանը: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր