Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէր
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ, տեղեկացնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/30/heno/1021547]Armsport.am[/url]-ը:
Պարբերականը նշում է, որ հայ կիսապաշտպանի վնասվածքը բացարձակապես լուրջ չէ և «Ռոմայի» նորեկը կարող է մասնակցել հոկտեմբերի 3-ին Եվրոպա լիգայի՝ «Վոլֆսբուրգի» դեմ կայանալիք մրցավեճին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Ա Սերիայի «Լեչչեի» (0-1) դեմ կայացած հաղթական խաղի 86-րդ րոպեին: