1221 դիտում
11:04 01-10-2019
Զսպվածության կոչեր անելն անիմաստ է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սովորաբար չեմ փորձում իրավական գնահատականներ տալ մարդկանց արարքներին: Իրավագիտությունը մասնագիտություն է, որին տիրապետելու համար պետք է մի քանի տարի սովորել, չնայած պարզ երևում է, որ իրավաբանի դիպլոմ ունեցողներից ոմանք ջանասիրաբար չեն ուսումնասիրել համապատասխան առարկաները, կամ էլ՝ շատ լավ էլ ուսումնասիրել են, բայց այս կամ այն պատճառով առաջնորդվում են այլ (օրինակ, քաղաքական) օրակարգով:
Հետևաբար, ես չեմ կարող պնդել՝ արդյոք դատավոր Աննա Դանիբեկյանի հետ քոչարյանական երիտասարդների անհարգալից զրույցը քրեորեն պատժելի՞ է, թե ոչ: Կարող եմ միայն արձանագրել, որ նրանց պահվածքը լկտի էր, խուլիգանական, անդաստիարակ: Հատկապես տհաճ է, որ նրանցից մեկը ներկայացել էր որպես «բլոգեր», այսինքն՝ «համարյա լրագրող»՝ չէի ցանկանա նման «գործընկեր» ունենալ: Բայց դրա հետ միասին պետք է արձանագրել, որ նրանք, այսպես ասած, «վերադարձրել» են վարչապետի՝ նույն անհարգալից և վիրավորական որակումը՝ «պատերի տակ վնգստալու» մասին՝ որակում, որն, ըստ ամենայնի, ուղղված էր իրեն դուր չեկած դատավորներին: Դա ևս մի ապացույց է այն հանրահայտ ճշմարտության, որ վիրավորանքը բումերանգ է, որը վաղ թե ուշ վերադառնում է:
Եթե քոչարյանական խուլիգանների վարքը պետք է դատապարտվի հասարակության կողմից (կրկնեմ, խոսքը իրավական հետապնդման մասին չէ), ապա ճիշտ նույն ձևով պետք է դատապարտվի նիկոլական խուլիգանների վարքը, որը նրանք դրսևորել են դատավորների, ՍԴ անդամների և փաստաբանների հանդեպ: Ինձ համոզիչ չի թվում այն փաստարկը, որ խուլիգանների առաջին խումբը փոքրաթիվ է, իսկ երկրորդը՝ մեծաքանակ, դա, իբր, «ամբողջ հայ ժողովուրդն» է, և ուրեմն վերջիններիս խուլիգանությունն արդարացված է:
Այդ զուգահեռը կանխելու համար կա ևս մի «սպանիչ» փաստարկ՝ ինչպե՞ս կարելի է նույն հարթության մեջ դնել Ռոբերտ Քոչարյանին և Նիկոլ Փաշինյանին: Այդ համեմատությունն ինձ համար էլ է անընդունելի. ՀՀ Երկրորդ նախագահի, մեղմ ասած, «առանձնահատկություններն» այնպիսիք են, որ Քոչարյանին, իմ կարծիքով, հնարավոր չէ նույն հարթության վրա դնել Հայաստանի Առաջին, Երկրորդ և Երրորդ հանրապետության որևէ բարձրաստիճան ղեկավարի հետ (բացի, թերևս, Ավիս Նուրիջանյանից և Խաչիկ Մուղդուսուց): Բայց վիրավորանքը, անդաստիարակությունը, անպատկառ կեցվածքն ինձ համար մնում են այդպիսիք՝ անկախ նրանից, թե ում դեմ են ուղղված, դրանք, իմ ընկալմամբ, գտնվում են նույն հարթության վրա:
․․․ Այս պահիս իսկապես քարոզչական պատերազմ է գնում մի կողմից քոչարյանականների (և նրանց միացած սերժականների), մյուս կողմից՝ նիկոլականների (և նրանց միացած լևոնականների) միջև: Զսպվածության կոչեր անելն անիմաստ է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2572 դիտում
10:34 05-10-2016
Այնքան կարևոր եմ, որ ամբողջ հակառակորդ ճամբարի ուշքն ու միտքը ինձ որևէ վատություն անելն է. «Առավոտ»
1599 դիտում
14:40 04-10-2018
Հայաստանում քրեականացվում է ահաբեկչության կոչ անելն ու նշված հանցանքի կատարումը քարոզելը
Այս բաժնից
3199 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»