1074 դիտում
15:48 01-10-2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Բուսաբանական այգիներում և դենդրոպարկերում լանդշաֆտային ճարտարապետություն» 11-րդ միջազգային գիտաժողովը
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Բուսաբանական այգիներում և դենդրոպարկերում լանդշաֆտային ճարտարապետություն» 11-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են 120-ից ավելի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ուկրաինայից, Հարավային Կորեայից, Մոլդովայից, Ղազախստանից, Լիտվայից:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխավոր բուսաբանական այգու փոխտնօրեն Ելենա Գոլոսովան, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանական այգու տնօրեն Նատալիա Զաիմենկոն, Իրկուտսկի պետական համալսարանի բուսաբանական այգու տնօրեն Վիկտոր Կուզեվանովը:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 4-ը:
Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա 6 պլենար նիստ, որոնց շրջանակներում մասնակիցները կներկայացնեն գիտական զեկուցումներ՝ նվիրված լանդշաֆտային ճարտարապետության հիմնախնդիրներին, բուսաբանական այգիների և դենդրոպարկերի դերին լանդշաֆտային ճարտարապետության զարգացման գործում, բուսաբանական այգիներում բնական լանդշաֆտներին և դենդրոէքսպոզիցիաներին, ինչպես նաև բուսաբանական այգիների կրթական գործառույթին:
Գիտաժողովի մասնակիցները կայցելեն Ստեփանավանի «Սոճուտ» և Իջևանի դենդրոպարկեր, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիներ:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային կից ԱՊՀ բուսաբանական այգիների խորհուրդը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխավոր բուսաբանական այգին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և WWF-Հայաստանի աջակցությամբ:
Նմանատիպ նյութեր
3567 դիտում
21:00 25-05-2018
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետություն – 100» խորագրով միջազգային գիտաժողովը
3462 դիտում
18:30 19-08-2020
Դիմակ կրելը պարտադիր է զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»