211652_close_icon
views-count1406 դիտում article-date 16:36 01-10-2019

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համատեղ ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի շրջակա միջավայրի, բնական պաշարների և գյուղատնտեսության բաժնի տնօրեն տիկին Դոնեթ Ուոլթոնի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով: Հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից էր բանկի կողմից մշակված Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության համար։ Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնական դրույթները և ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը: Փոխնախարարն իր խոսքում առանձին անդրադարձել է ագրարային ոլորտի ռազմավարական առաջնահերթություններին` մրցունակության և արդյունավետության բարձրացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության բարելավմանը, արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությանը, ինչպես նաև թվային գյուղատնտեսության և տեխնոլոգիական նորարարությունների խթանմանը։ Քննարկվել են նաև տեխնիկական աջակցության հիմնական ուղղությունները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: Հյուրերը պատրաստակամություն են հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը և, հնարավորության դեպքում, որոշ գործողություններ ընդգրկել բանկի ռազմավարության մեջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Նմանատիպ նյութեր