1027 դիտում
13:04 03-10-2019
Ամփոփվել են «ARPA» ինստիտուտի նորարարության ամենամյա մրցույթի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «ARPA» (Analysis Research and Planning for Armenia,) ինստիտուտի կողմից իրականացվող նորարարության ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում երիտասարդ գիտնականներին հանձնվել են սերտիֆիկատներ, իսկ հաղթողներին շնորհվել են վկայագրեր:
Նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին, նշել է, որ հրաշալի է, երբ կան գիտությամբ հետաքրքրվող և գիտությանն ու տեխնոլոգիական զարգացմանն աջակցող կազմակերպություններ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։
Հակոբ Արշակյանի խոսքով` ամենակարևորը, որ կարելի է ակնկալել Սփյուռքից, գիտելիքի աջակցությունն է, որը, միավորվելով մեր երկրի գիտելիքի և գիտության հետ, կարող է շատ մեծ արդյունքներ գրանցել։
Նախարարը մի շարք օրինակներ է բերել գիտությունից դեպի ապրանքայնացում, առևտրայնացում շղթան Սփյուռքի օգնությամբ զարգացնելու հնարավորությունների, ներքին գիտական արդյունքը ճիշտ օգտագործելու վերաբերյալ, բարձր է գնահատել «ARPA»-ի դերը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը մրցույթի մասնակիցներին մաղթել է նորանոր ձեռքբերումներ, կարևորել, որպեսզի նրանց գաղափարները շարունակական լինեն, և այնպիսի էկոհամակարգ ստեղծվի, որտեղ հնարավոր կլինի գիտությունից մինչև շուկա կապն ապահովելով` ստեղծել ինքնավերարտադրվող և ինքնաֆինանսավորվող ամբողջական մի շղթա։
Ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը նշել է մի շարք նորարարական գաղափարների մասին, որոնք «ARPA»-ն ցանկանում է կյանքի կոչել Հայաստանում։ Նա հատկապես ընդգծել է նանոտեխնոլոգիական կենտրոն ստեղծելու, սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեության, գիտական հանդեսների հրատարակման նպատակների մասին։
Հակոբ Փանոսյանը նաև տեղեկացրել է, որ ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնին «ARPA»-ն նվիրել է բարձրակարգ սարքավորումներ։
«ARPA» ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խթանումը:
[b]ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1292 դիտում
16:33 03-09-2016
Ամփոփվել են «Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթի արդյունքները. լուսանկարներ
2946 դիտում
19:18 01-03-2018
Ամփոփվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակի վիզուալ կոնցեպտի մրցույթի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1867 դիտում
19:12 02-09-2020
Դիլիջանում ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
784 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1546 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա