Նոյեմբերյանում ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վարորդ է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան. Tert.am
Նոյեմբերյանում ադրբեջանական կողմի կրակոցից երեկ տրակտորի վարորդ է վիրավորվել։ [url=https://www.tert.am/am/news/2019/10/03/Hovhannisyan/3108755]Tert.am-[/url]ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում խոսքով՝ վարորդը ինժեներական աշխատանքներ կատարելիս է եղել:
«Վիրավոր վարորդը տեղափոխվել է Նոյմբերյանի հիվանդանոց։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- նշեց խոսնակը։
Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ահմանին ամեն օր կրակոցներ են և կարող են լինել նաև վիրավորներ։