211652_close_icon
views-count51659 դիտում article-date 22:30 03-10-2019

Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայր ու որդու. վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel մակնիշի 32 ԼՕ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան 1 փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժշիկները նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, ավագ տեսուչներ Լևոն Առաքելյանի և Կարեն Գևորգյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրասվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, և նրանց, մինչ շտապօգության բժիշկների ժամանումը, տեղում թե հոգեբանական և թե բժշկական օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր բնակվում են վրաերթի հարևանությամբ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր