2039 դիտում
10:39 04-10-2019
«Իմ քայլ»-ում անհանգիստ են. կհաջողե՞ն արդյոք Թովմասյանին գահընկեց անելու գործում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իմ քայլ»-ում անհանգիստ են. կհաջողե՞ն արդյոք Թովմասյանին գահընկեց անելու գործում: Մինչ նրանք նախագիծ են դրել խորհրդարանի սեղանին, Թովմասյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ իշխող թիմի այս ձեռնարկը քաղաքական արշավ է իր դեմ: Ու հենց Թովմասայնի` եթերում հնչեցրած մտքերն էլ դարձան իշխող մեծամասնության հիմնական թիրախը օրինագծի քննարկման ընթացքում` տպավորություն ստեղծելով, որ եթե ՍԴ նախագահի խոսքը եթերում չլիներ, ապա քաղաքական մեծամասնությունը խոսելիք չէր ունենա: Ինչո՞ւ այդպես ստացվեց:
«Իմ քայլը» խմբակցության անդամ, նախագծի հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված մեկնաբանությունում ասել է. «Այդ հարցազրույցը, ըստ էության, նաև լրացուցիչ շատ լավ առիթ էր իր պաշտոնի հետ անհամատեղելիությունը ցույց տալու համար»։
«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, թե ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն էլ իշխող ուժում ընկերներ ունի, երբեք չի թաքցրել, որ համակրում է ՀԱԿ-ին, չեզոք դատավոր է, Ս. Գաբրիելյանը պատասխանել է. «Ես հրապարակային չեմ տեսել, որ նա գնա հարցազրույցներ տա և խոսի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից, իր կապի մասին իշխանությունների հետ և այլն։ Իմ տպավորությամբ` նա ՔՊ-ի համակիրը չի եղել, այլ ուժի հետ է ասոցիացվել»։ Թերևս նա նկատի ունի իշխող ուժի հենարան ՀԱԿ-ին:
Ինչևէ, ՍԴ նախագահին օրենքի ուժով գահընկեց անելու կուլմինացիան, ըստ էության, այսօր կլինի: Թեպետ իշխող թիմում շարունակում են արտաքուստ հանգստություն պահպանել, բայց անհրաժեշտ քանակի ձայներ ունենալու համար, հայտնի է, որ նրանք նույնիսկ Ստրասբուրգից են հետ կանչել այս օրերին ԵԽԽՎ նիստերին մեկնած իրենց պատգամավորներին: «Իմ քայլին» հրահանգել են` այսօր մի մարդու պես ներկայանալ քվեարկությանը:
Հավելենք, որ նախագիծը ԱԺ-ում գաղտնի քվեարկության արդյունքում ընդունվելուց հետո կուղարկվի ՍԴ, և միայն ՍԴ դատավորների որոշումից հետո պարզ կդառնա` Հրայր Թովմասյանը կհեռանա ՍԴ նախագահի պաշտոնից, թե կշարունակի պաշտոնավարել: Այսինքն՝ գնդակը կհայտնվի ՍԴ դաշտում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4062 դիտում
09:13 22-05-2020
Հրայր Թովմասյանին գահընկեց կանեն առաջին փուլով. «Ժողովուրդ»
1150 դիտում
10:01 20-05-2023
Հիմնազուրկ է Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծը․ որոշում կա․ «Ժողովուրդ»
832 դիտում
12:55 11-07-2023
Թագուհի Թովմասյանին լիազորություններից զրկելը պետության զավթման քայլ է․ Դանիել Իոաննիսյան
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը