4424 դիտում
13:51 05-10-2019
«Նարեկ Բաբայանը այնպես չէր, որ տանը նստած նարդի էր խաղում, Լենա Նազարյանն ասաց՝ էդ նարդին թող, արի գործ եմ տալիս». Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/10/05/1070064/?fbclid=IwAR0DnpdVPb5IZdfdVaDxCvpmCwYmvGCmuI8xYEUTnWRIImdk4gLepU32xyg]Aravot.am-[/url]ը գրում է. «Իմ քայլականներն» արդարանում են՝ իրենց մերձավոր շրջապատին գործի չեն տեղավորում, բայց երրորդ պորտում հայտնվում են բարեկամներ: Իշխանությունների հասցեին քննադատություն կա, որ նախկինների նույն գործելաոճն են շարունակում, իրենց ծանոթ-բարեկամներին նորից տեղավորում են աշխատանքի, պաշտոններ են տալիս:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի անունն է շրջանառվում, որը քրոջ տագրին է տեղավորել նախարարությունում, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, որի ամուսինը պետգույքի կառավարման վարչության պետ է նշանակվել, շրջանառվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունը, որի եղբայրը ավագանու անդամ է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում եւ էլի որոշ անուններ:
Այս առնչությամբ մենք զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք այդ քննադատությունը, որ այս իշխանություններն էլ քավոր-սանիկական, բարեկամական հարաբերություններով են առաջնորդվում՝ պատասխանեց. «Միանշանակ, չեմ ընդունում: Ես զարմանում եմ, օրինակ են բերում Լենա Նազարյանի ամուսնուն: Ներողություն, նրանք երկուսով հավասարապես աշխատել են, ստեղծել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նարեկ Բաբայանը այնպես չէր, որ տանը նստած նարդի էր խաղում, Լենա Նազարյանը դարձավ ԱԺ փոխնախագահ, ասաց՝ էդ նարդին թող, արի գործ եմ տալիս: Նարեկ Բաբայանը հավասար աշխատանք է արել այս ընթացքում:
Ինչ վերաբերում է Ծովինար Վարդանյանին, նրա քույրը՝ Նուարդ Վարդանյանը շատ ավելի վաղուց է ընտրվել Երեւանի ավագանու անդամ, քան իր քույրը դարձել է պատգամավոր: Չի կարելի, էլի, միանշանակ այդ գործելաոճը չկա: Համենայնդեպս, որեւէ մեկը այնպես չի, որ իր տեղում չի: Կներեք, բացառում եմ, որ ինչ-որ մեկին վերցնեն եւ զուտ որպես քավոր-սանիկ նշանակեն պաշտոնի»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/10/05/1070064/?fbclid=IwAR0DnpdVPb5IZdfdVaDxCvpmCwYmvGCmuI8xYEUTnWRIImdk4gLepU32xyg]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
8597 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7564 դիտում
17:38 15-06-2018
Արայիկ Հարությունյանն ու Լենա Նազարյանն կմասնակցեն «Երևան» հիմնադրամի դեմ դատին
Այս բաժնից
922 դիտում
21:38 15-11-2024
ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա
1501 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
724 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ