Սաուդյան Արաբիայում թույլատրել են ամուսնացած զույգերին միասին բնակվել հյուրանոցում
Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին միասին բնակվել հյուրանոցի նույն համարում, եթե ապացուցեն, որ ամուսիններ են։
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Արգելքի չեղարկումը հավանության է արժանացել զբոսաշրջության և ազգային ժառանգության հարցերով հանձնաժողովի կողմից։